Գիրք նվիրելու օրը Հայաստանի ազգային գրադարանում
Գիրք նվիրելու օրը՝ փետրվարի 19-ին, Հայաստանի ազգային գրադարանի թամանյանական մեծ դահլիճում գրքատոնին նվիրված միջոցառմանը ներկա էր նաև մեր գրադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սեդա Գևորգյանը։ ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից մեր մարզային գրադարանը նվեր ստացավ վերջին տարիներին լույս տեսած արժեքավոր գեղարվեստական և ոչ գեղարվեստական գրականություն, որի համար հայտնում ենք մեր շնորհակալությունը։
