Խաղ-մրցույթ
Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան և գիրք նվիրելու օրվան նվիրված մարզային գրադարանի մանկապատանեկան բաժնի և «ԽորանԱրդ» ինտելեկտուալ կենտրոնի հետ համատեղ անցկացվեց խաղ-մրցույթթումանյանական թեմաներով: Մրցույթը վարում էր հարցերի խմբագիր և խաղավար «ԽորանԱրդ» ինտելեկտուալ կենտրոնի անդամ Հրայր Հակոբյանը: Խաղ-մրցույթի մասնակից թիմերն էին Գյումրու թիվ 6 հիմնական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտները /ուղեկցությամբ մանկավարժներ Ս.Ավդալյանի,Եր.Գրիգորյանի/, թիվ 30 հիմնական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտները /ուղեկցությամբ մանկավարժ Ա. Բարիքյանի/, թիվ 32 հիմնական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտները /ուղեկցությամբ մանկավարժ Գյադուկյանի/: Մրցույթն անցկացվեց երեք փուլով, իսկ մրցափուլերի ընդմիջումներին ներկաների բարձր տրամադրությունն ապահովեցին Գյումրու Արվեստների ակադեմիայի ուսանողներ, գրադարանի ընթերցողներ Մ. Ղուկասյանը, Մ. Փալանջյանը, Ա. Բարսեղյանը իրենց հիանալի դասական երաժշտական կատարումներով: Հայկական ծիրանափողի նուրբ հնչյունների ներքո` «Ախ ինչ լավ են սարի վրա… » երգի կատարումով, հաճելի անակնկալ մատուցեցին թիվ 32 դպրոցի աշակերտները:
Խաղ-մրցույթն ավարտվեց ընկերության, համերաշխության, նոր գիտելիքների ձեռքբերումների հաղթանակով: Գրադարանի տնօրինության կողմից մասնակից թիմերը ստացան շնորհակալագրեր և օրվա խորհրդով պայմանավորված նվեր գրքեր։
