Մայքլ Բրեթ «Ինչպե՞ս է աշխատում փողը»

Մայքլ Բրեթը Բրիտանիայում հայտնի ֆինանսական լրագրող է, ով նաև հաճախ ըներցել է դասախոսություններ:
Այս գիրքն իրենից ներկայացնում է մի մատչելի ուղեցույց Արևմուտքի ֆինանսական շուկաների աշխատանքի մասին: Այն հասցեագրված է ինչպես շարքային քաղաքացիներին, որոնք մտահոգված են իրենց խնայողությունների հուսալի և շահութաբեր ներդրումներով, այնպես էլ այս ոլորտի մասնագետներին և ուսանողներին: Ընթերցողը այս գրքից կտեղեկանա, թե ի՞նչ է արժեթուղթը, բաժնետոմսը, ինչպե՞ս են աշխատում բաժնետիրական ընկերությունները, բանկերը և այլն: Գրքում բերված են գործնական օրինակներ:
Մայքլ Բրեթ-ի «Ինչպե՞ս է աշխատում փողը» գիրքը ոչ մասնագետին հնարավորություն է տալիս կողմնորոշվել շուկայական նորությունների մեջ: