Երկուշաբթի, 17 Փետրվարի, 2025
Միջոցառումներ

Կարճ պատմվածք

Հարգելի էջի հետևորդներ,տեղեկացնում ենք, որ 2024 թվ.-ի դեկտեմբերի 21-ին«Կարճ պատմվածքի» միջազգային օրը, ամփոփվել են Շիրակի մարզային գրադարանի և ՌԴ Նիժնի Նովգորոդի Ֆ.Դոստոևսկու անվ. կենտրոնական գրադարանի հետ հայտարարած «Կարճ պատմվածքի» օնլայն մրցույթի արդյունքները: Նշենք, որ հայկական և ռուսական կողմի մրցութային նյութերը միասին կազմում էին մոտ 40 պատմվածք: Հայ մասնակիցների մրցութային պատմվածքները ընտրվել են ռուսական կողմի, իսկ ռուսական կողմի պատմվածքները հայկական կողմի նախապես ընտրված ժյուրիի կողմից: Երկու կողմերի ժյուրին ընտրել է երեք լավագույն պատմվածք I.II.III տեղերին համապատասխան: Ելնելով թեմայի ուղղվածությունից, ևս մեկ հատուկ մրցանակ է տրվել արհեստական բանականության կողմից: Եվ այսպես մրցույթում հաղթող են ճանաչվել`
Գայանե Տիտանյան -I տեղ/ Վիտալիյա Սմիրնովա
Գայանե Դուրգարյան -II տեղ/ Սվետլանա Ցարապկինա
Նազմինե Բաղդասարյան -III տեղ/ Դարյա Չերնիշովա
Հատուկ մրցանակ- Սյուզաննա Գալստյան

Մրցանակաբաշխությունը տեղի կունենա ս/թ հունվար ամսվա վերջին, իսկ հաղթող պատվածքներին կարող եք ծանոթանալ ստորև.

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով