Մեդիագրագիտությունը արհեստական բանականության դարաշրջանում
«Մեդիա նախաձեռնությունների կենտրոն»-ի և ՀՀ ԿԳՄՍ նախարարության համատեղ կազմակերպած Մեդիագրագիտության շաբաթվա շրջանակում, որն անցկացվում է «Մեդիագրագիտությունը արհեստական բանականության դարաշրջանում» խորագրի ներքո, Գյումրու ԽորանԱրդ Ինտելեկտուալ Կենտրոն ՀԿ-ում տեղի ունեցած հետաքրքիր և ուսուցողական դասընթացին մասնակցություն ունեցան նաև Շիրակի մարզային գրադարանի մեդիակենտրոնի անդամներ Տիգրան Ավետիսյանը, Մարիամ Հովհաննիսյանը և Լուսինե Դավոյանը։ Դասընթացը վարում էր ՄՆԿ-ի Media.am կայքի փաստեր ստուգող լրագրող Օֆելյա Սիմոնյանը, որն իր խոսքում ընդգծեց մեդիագրագիտության կարևորությունը տեղեկատվական հոսքերը հասկանալու, կեղծ լրատվությունից ու քարոզչությունից խուսափելու և շատ այլ հարցերում։ Մեդիատիրույթում արհեստական բանականության ներգրավվածության աճող տեմպերը նկատի ունենալով՝ պետք է առավել զգույշ ու գրագետ լինել սոցիալական հարթակներում: Դասընթացի ընթացքում արդյունավետ քննարկում ու զրույց ծավալվեց առկա մարտահարավերների և դրանց լուծման ուղիների շուրջ։