Շաբաթ, 25 Հունվարի, 2025
Միջոցառումներ

Ավետիք Իսահակյանի «Սիրո վեպը»

Շիրակի մարզային գրադարանում հյուրընկալվել էին Գյումրու թիվ 1 արհեստագործական պետական ուսումնարանի մի խումբ ուսանողներմանկավարժ Անահիտ Կարապետյանի ուղեկցությամբ: Գրադարանի աշխատակից Անի Արշակյանը ուսանողներին ծանոթացրեց գրադարանային միջավայրին, տարբեր բաժինների կառուցվածքին, ներկայացրեց նոր գրքերը, գրադարանից օգտվելու կանոնները: Այցի ընթացքում ուսանողները, մանկավարժ Ա.Կարապետյանն ու գրադարանի աշխատակիցները մասնակցեցին դասախոս, գրադարանի աշխատակից Ս. Թումասյանի կազմակերպած Էդուարդ դը Բոնոյի «6 գլխարկների մտածողություն» մեթոդով քննարկմանը: Քննարկվեց Ավետիք Իսահակյանի «Սիրո վեպը» արձակ բանաստեղծությունը: Ուսանողները ընթացքում վեր հանեցին ստեղծագործության թույլ և ուժեղ կողմերը, բարոյախրատական ու գրական արժանիքները: Քննարկումն ընթացավ ջերմ և կառուցողական մթնոլորտում բոլորի ակտիվ մասնակցությամբ, մտքերի փոխանակմամբ և կարծիքների համադրմամբ: Ուսանողներն ավարտեցին իրենց այցը գրադարան` տպավորված և նոր գիտելիքներով հարստացած:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով