Կիրակի, 8 Դեկտեմբերի, 2024
Միջոցառումներ

Հելոուինը Հայաստանում. տոնել, թե չտոնել

Շիրակի մարզային գրադարանի ընթերցարանում տեղի ունեցավ «Հելոուինը Հայաստանում. տոնել, թե չտոնել» խորագրով քննարկում: Քննարկմանը մասնակցում էին մանկավարժներ, ուսանողներ, աշակերտներ, գրադարանի աշխատակիցներ, Հայ Առաքելական Սուրբ Հակոբ եկեղեցու կիրակնօրյա դպրոցի ուսուցչուհի Սեդա Մարտիրոսյանը: Քննարկման կազմակերպիչ, մանկավարժ Անահիտ Կարապետյանն իր բացման խոսքում ներկայացրեց Հելոուինը, տոնի առանձնահատկություններն և տարբեր երկրներում տոնելու ձևերը: Քննարկման ընթացքում մասնակիցներն արտահայտեցին իրենց տեսակետները, համեմատականներ անցկացրեցին ազգային ու ոչ ազգային տոների միջև, վերլուծեցին Հելոուինի դրական ու բացասական կողմերը: Քննարկման ավարտին մասնակիցները կարևոր հետևություններ արեցին ոչ ազգային տոները տոնել կամ չտոնել հարցի վերաբերյալ: Քննարկումն անցավ շատ ակտիվ և հետաքրքիր մթնոլորտում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով