Հայաստանի ազգային գրադարան՝ դեպի մարզեր
Հայաստանի ազգային գրադարան՝ դեպի մարզեր աշխատանքային այցերի շրջանակում Համագործակցության և գրքափոխանակության բաժնի վարիչ Մայա Հայրապետյանը և սպասարկման բաժնի վարիչ Տաթևիկ Թամազյանը հոկտեմբերի 9-ին այցելել էին Շիրակի մարզային գրադարան՝ իրենց հետ բերելով Շիրակի մարզային և մարզի համայնքային գրադարանների համար նախատեսված հարուստ գրականություն: Գրքերի բաշխումը համայնքային գրադարաններին մարզային գրադարանի կողմից արդեն ավարտվել է և յուրաքանչյուրը ստացել է իր չափաբաժինը: Սպասարկման բաժնում Տաթև Թամազյանը իր մասնագիտական հմտություններով կիսվեց ընթերցողների էլեկտրոնային սպասարկում իրականացնող գրադարանավարների հետ: Էլեկտրոնային սպասարկման ընթացքում առաջացած որոշակի անհարթություններ , գործնական օրինակով տեղում բացատրվեց և ստացավ իր լուծումը: Այցն ավարտվեց փոխադարձ հարցուպատասխանով, նոր գիտելիքների ու հմտությունների փոխանցմամբ: