Կիրակի, 8 Դեկտեմբերի, 2024
ՄիջոցառումներՆորություններ

Սեմինար պարապմունք՝ Էլեկտրոնային շտեմարանի ձևավորում և թվային գրադարան

Շիրակի մարզային գրադարանում սեմինար պարապմունք են անցկացրել Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանի Էլեկտրոնային շտեմարանի ձևավորման բաժնի վարիչ Նաիրա Մելքոնյանը և նույն բաժնի գլխավոր գրադարանավար Փեփրոնե Մեժլումյանը։
Ն.Մելքոնյանը մեկնաբանեց թվային գրադարանում մուտքագրելու ժամանակ հանդիպող առանձին դեպքերում ճիշտ մուտքագրում կատարելու . նույն վերնագրով հրատարակված գրքերի, մամուլում նույն վերտառությամբ հրատարակված հոդվածների և այլնի մասին ։ Նա խոսեց նաև համացանցում հանդիպող ոչ հավաստի տվյալների հնարավոր դեպքերի և ճշգրտումներ կատարելու անհրաժեշտության մասին, որպես օրինակ հիշատակեց, իր անսխալությամբ ու ամբողջականությամբ արժեքավոր , ոլորտի երախտավորներից Ն.Ոսկանյանի աշխատությունը, Մխիթարյան միաբանության ներդրումը ոլորտում և այլն։ Ներկաներին տրամադրվեցին տեղեկությունների որոնման հավաստի աղբյուրների էլ.հասցեներ իրենց աշխատանքներում օգտագործելու համար։
Փ.Մեժլումյանը նախ ունկնդիրներին ներկայացրեց աշխարհի խոշորագույն գրադարանների մասին պատմող տեսանյութ՝ որպես առհավատչյա աշխարհի զարգացած երկրներում գրադարանները գնահատելու և պետական արժանավայել վերաբերմունքի ։ Այնուհետ զրույցը ծավալվեց թվային գրադարանի դերի, հնարավորությունների, նրա հետ աշխատելու հմտությունների ձեռք բերման անհրաժեշտության մասին։ Նա ներկայացրեց թվային գրադարանում մուտքագրում կատարելու կարևորագույն քայլերը, տեղեկույթի զետեղման
առանձին դաշտերում գրանցումներ կատարելու կարգը և այլ գործընթացներ։
Սեմինարին մասնակցում էին Շիրակի մարզային գրադարանի, Շիրակի մարզի բոլոր համայնքների կենտրոնական և առանձին բնակավայրերի, ինչպես նաև Գյումրու ԳԿՀ-ի աշխատակիցներ, որոնց բոլորի համար սեմինարը շատ ուսանելի ու օգտակար էր, նման սեմինարը կրկնելու անհրաժեշտությունը՝ ակնհայտ ու ցանկալի։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով