Ծաղիկներ Էլջերնոնի համար
Հոկտեմբերի 21-ին, Շիրակի մարզային գրադարանում տեղի ունեցավ գրքի քննարկում: Քննարկվեց Դենիել Քիզի «Ծաղիկներ Էլջերնոնի համար» գիրքը: Քննարկմանը մասնակցում էին ուսանողներ, աշակերտներ, գրքով հետաքրքրված անձինք, գրադարանի աշխատակիցներ, ընթերցասեր հասարակության ներկայացուցիչներ: Վերլուծելով գրքի բովանդակությունն ու ոճային առանձնահատկություններըներկաները խոսեցին գրքում արտածված թեմաների կարևորության ու արդիականության մասին: Գրքի հիմնական ուղերձներն էին
մարդասիրությունը, ինքնակատարելագործումն ու սեփական ջանքերի գնով վառ ապագա կերտելու մարդկային կարողությունը: Քննարկման ընթացքում ներկաները կիսվեցին գրքից ստացած տպավորություններով: Ամենատպավորիչ հատվածների շուրջ բուռն քննարկում ծավալվեց: Քննարկումն ավարտվեց ջերմ ու բարի, գրքային մթնոլորտում: