Մասնագիտական տոն
Շիրակի մարզային գրադարանի աշխատակազմին իրենց մասնագիտական տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձ էր հղել ՀՀ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը: Մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը փոխանցելով մարզպետի բարեմաղթանքները՝ կարևորելով մերօրյա ընթերցողների պահանջներին համապատասխան աշխատանքների կազմակերպումը, գրադարանային նորարար ու որակյալ ծառայությունների մատուցումը՝ մարզպետ Մուշեղ Մուրադյանի անունից բարեխիղճ աշխատանքի և անմնացորդ նվիրումի համար պատվոգրեր և շնորհակալագրեր հանձնեց մի շարք աշխատակիցների: Գրադարանի տնօրինությունը նույնպես պատվոգրեր և շնորհակալագրեր էր պատրաստել մի շարք գրադարանավարների համար: Մարզային գրադարանի հետ արդյունավետ համագործակցող կազմակերպությունների ներկայացուցիչներին տնօրինության կողմից հանձնվեցին շնորհակալագրեր :
Օրը տոնական էր բոլոր ներկաների համար: Դրամական խրախուսանք ստացան տարվա հոբելյար աշխատակիցները: Գրադարանի արհմիության կողմից նույնպես եղան պարգևատրվողներ: Տարվա 9 ամիսների կտրվածքով 2 լավագույն ընթերցող ճանաչվածները, տնօրինության կողմից նվեր գրքեր ստացան: Թվային տեխնոլոգիաների դարաշրջանում, գրադարանային աշխատանքը այսօր լուրջ փոխակերպումների է ենթարկվում, նոր իրողությունների և մարտահրավերների առջև է կանգնում: Անկախ տեխնոլոգիաների զարգա ցումից ու աշխարհընկալումների փոփոխություններից՝ գրադարանը եղել է կա ու կլինի յուրատեսակ գանձարան, որին Շիրակի մարզային գրադարանի գրադարանավարները տնօրինում են արժանապատվորեն, ստեղծագործաբար ու նորարարական մոտեցումներով: Հանդիսավոր արարողության ավարտին հետևեց օրվա խորհրդին համահունչ տոնական միջոցառումը. հյուրասիրություն, ծաղիկներ, ժպիտներ…