Նոր ձեռնարկ մանկավարժների համար
Շիրակի մարզային գրադարանում հասանելի է Հասմիկ Մարգարյանի հեղինակած՝
Ֆիլմերի, տեսանյութերի դիտումն ու քննարկումը պատմության դասաժամերին «Ոտքի կանգնելու կամքը» ֆիլմի օրինակով ուսումնամեթոդական ձեռնարկը:
Ձեռնարկում մանրամասնորեն ներկայացված են ուսուցման ընթացքում ֆիլմերի և տեսանյութերի կիրառման առանձնահատկությունները. գրքում զետեղված ինտերակտիվ QR կոդերի միջոցով կարելի է ծանոթանալ տեսանյութերին, որը կօգնի թե՛ մանկավարժներին, և թե՛ աշակերտներին ակտիվ մասնակցություն ունենալ դասապրոցեսին:
Ձեռնարկում «Ֆիլմի դիտում ու քննարկում» մեթոդի կիրառումը ներկայացված է Վահե Սուքիասյանի «Ոտքի կանգնելու կամքը» ֆիլմի օրինակով:
Այս ուսումնամեթոդական ձեռնարկը նախատեսված է հանրակրթական դպրոցների ուսուցիչների, ինչպես նաև` նախնական մասնագիտական, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների և կիրակնօրյա դպրոցների մանկավարժների համար: