Շաբաթ, 12 Հոկտեմբերի, 2024
Առաջարկում ենք կարդալՆոր գրքեր

Նոր ձեռնարկ մանկավարժների համար

Շիրակի մարզային գրադարանում հասանելի է Հասմիկ Մարգարյանի հեղինակած՝

Ֆիլմերի, տեսանյութերի դիտումն ու քննարկումը պատմության դասաժամերին «Ոտքի կանգնելու կամքը» ֆիլմի օրինակով  ուսումնամեթոդական ձեռնարկը:

             Ձեռնարկում մանրամաս­նորեն ներկայացված են ուսուցման ընթացքում  ֆիլմերի և տեսանյութերի կիրառման առանձնահատկությունները. գրքում զետեղված ինտերակտիվ  QR կոդերի միջոցով կարելի է ծանոթանալ տեսանյութերին, որը կօգնի թե՛ մանկավարժներին, և թե՛ աշակերտներին ակտիվ մասնակցություն ունենալ դասապրոցեսին:

Ձեռնարկում «Ֆիլմի դիտում ու քննարկում» մեթոդի կիրառումը ներկայացված է Վահե Սուքիասյանի «Ոտքի կանգնելու կամքը» ֆիլմի օրինակով:

                Այս ուսումնամեթոդական ձեռնարկը նախատեսված է հանրակրթական դպրոց­ների ուսուցիչների, ինչպես նաև` նախնական մասնագիտական, միջին մասնագի­տական ուսումնական հաստատությունների և կիրակնօրյա դպրոցների մանկավարժ­ների համար:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով