Շառլ Ազնավուր 100-ամյակ
Գրադարանի «Վերնահարկ» սրահում տեղի ունեցավ ֆրանսահայ մեծ շանսոնյե, տաղանդավոր և մեծանուն երգիչ, դերասան Շառլ Ազնավուրի 100- ամյա հոբելյանին նվիրված գրական-երաժշտական ցերեկույթ: Նախաձեռնությունը գրադարանի արվեստի բաժնինն էր: Բացման խոսքով հանդես եկավ արվեստի բաժնի վարիչ Հասմիկ Ավետիսյանըներկայացնելով միջոցառման նպատակն ու կարևորությունը
ևս մեկ անգամ հարգանքի տուրք մատուցել Շառլ Ազնավուրին:
Ցերեկույթի ծրագիրը անդրադարձ էր մեծանուն հայի կյանքի հիշարժան դրվագներին, գրական-երաժշտական ստեղծագործական անցած ուղուն: Հիշվեցին նրա ներշնչանքի աղբյուր հանդիսացած սերերն ու կյանքի ուղեկից կանանք, ովքեր մեծ ազդեցություն են ունեցել մեծ երգչի ու դերասանի կայացման գործում:
Շառլ Ազնավուրի կյանքն ու ստեղծագործական ուղին ներկայացրեց գրադարանավարՍանասար Թումասյանը, որի խոսքը զուգակցվում էր Ազնավուրի կենսագրական դրվագների ու համերգային կատարումների տեսագրություններով: Ցերեկույթի ծրագրում հանդես եկան. «Շառլ Ազնավուր-«Բոեմ»» բալետային կատարումով
Օյունջյան բարեգործական հիմնադրամի «Վարդուհի» արվեստի դպրոցի պարարվեստի բաժնի սանուհի Անի Պապոյանը (պարուսույց Աիդա Սուվարյան), Ազնավուրի երգերի վոկալ կատարումով
Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի ուսանողուհի` Սաթենիկ Մուրադյանը, ինչպես նաև կիթառահար Սոնա Զառաֆյանը: Ազնավուրի բանաստեղծությունները ներկայացրեց Գյումրու թիվ 1 արհեստագործական պետական ուսումնարանի սանուհի Մարինե Սողոյանը: Կատարումները հուզիչ էին, զգացմունքային:
Ավարտին գրադարանի տնօրեն Գևորգ Ամիրյանը ևս մեկ անգամ անդրադարձավ Շառլ Ազնավուրի մեծությանն ու թողած մշակութային ժառանգությանը, շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին ու մասնակիցներին: Իսկ հանդիսատեսի ստացած տպավորությունը ջերմ ծափահարություններն էին: