Մեսրոպ Մաշտոցի սոցիալական ծագումը
Գրադարանի ընթերցարանում անցկացվեց սեմինար պարապմունք` «Մեսրոպ Մաշտոցի սոցիալական ծագումը» խորագրով: Սեմինարը վարում էր գրադարանավար Ս. Թումասյանը: Սեմինարին մասնակցեցին Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջի ուսանողները, դասախոսներ` Լուիզա Ասատրյանի, Կարինե Խլղաթյանի և գրադարանավար` Հերմինե Ասատրյանի ուղեկցությամբ: Հանդիպմանը մասնակցեցին նաև Գյումրու թիվ 1 արհեստագործական պետական ուսումնարանի մի խումբ ուսանողներ: Ներկայացվեց սեմինարի անցկացման կարևորությունը, բուն նպատակն ու շարժառիթները: Ընթացքում ընթերցվեց Մեսրոպ Մաշտոցի ծագմանը վերաբերվող գիտական հետազոտություն, ինչն ուղեկցվում էր մանրակրկիտ բացատրություններով ու մեկնաբանություններով: Նյութը ներկայացնելուց հետո խոսվեց նաև գրերի գյուտի ստեղծման նշանակության, Ոսկեդարյան հայ գրականության սկզբնավորման և դրանում Մեսրոպ Մաշտոցի ունեցած կարևոր դերի մասին: Ծավալված քննարկման, հարց-պատասխանի միջոցով ավելի ամրապնդվեց մատուցվող նյութի յուրացումը: Սեմինարի մասնակիցները հայտնեցին իրենց գոհունակությունն անչափ հետաքրքիր և համապարփակ նյութի մատուցման համար: