Հինգշաբթի, 21 Նոյեմբերի, 2024
ՄիջոցառումներՆորություններ

Կինոդիտում

Շիրակի մարզային գրադարանի կինոթատրոնի վերածված «Վերնահարկ» սրահում «կինոդիտում»էր: Հավաքվել էին դիտելու ռեժիսոր Ի.Մխիթարյանի «Թոնրատուն» վավերագրական ֆիլմը: Ֆրանկոֆոնիայի միամսյակի շրջանակներում և ԿԱԶԱ հիմնադրամի ու «Խաղաղության Էկրաններ Կինոասոցիացիա»-յի համագործակցությամբ նկարահանված վավերագրական ֆիլմը հուզեց ներկաներին: ֆիլմում արծարծվում էին այնպիսի նուրբ թեմաներ, որոնք վերաբերում էին հայ տղամարդու կերպարին,պատերազմին մասնակցելու դժվարություններին,կանանց համբերատարությանը և քաջությանը։ Ֆիլմը պատմություն էր կանանց մասին, կյանքում նրանց դերի ու նշանակության, պատերազմի ժամանակ տարած դժվարությունների ու տառապանքի, նրանց կրած զրկանքների, հղիության ընդհատման և շատ ու շատ այլ դժվար իրավիճակների մասին, որոնց միջով հայ կինը ստիպված է եղել անցնել: Ֆիլմի ավարտից հետո ռեժիսոր Ի.Մխիթարյանը ներկաների հետ կիսվեց ֆիլմի ստեղծման պատմությամբ ու պատասխանեց ներկաների հարցերին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով