Տիկնիկագործության վարպետաց դաս
Շիրակի մարզային գրադարանի Արվեստի բաժնի «Վերնահարկ» սրահում Ազգային գրադարանային շաբաթվա շրջանակներում անցկացվեց տիկնիկագործության վարպետաց դաս, որը վարում էր «ԱԳԱԹ հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն» ՀԿ-ի դասընթացավար Մերի Պապիկյանը: Վարպետաց դասին մասնակցում էին «Ընտանիք» ՄՊԱԿ կենտրոնի շահառուներ, արցախից բռնագաղթված երեխաներ: Մերի Պապիկյանը ցույց տալով սովորեցնում էր նրանց հելունագործության նրբությունները և բազային քայլերը: Վարպետաց դասի ընթացքում երեխաները սովորեցին ինչպես ինքնուրույն պատրաստել ձեռագործ տիկնիկներ, ինչպես զգեստավորել և կյանք հաղորդել նրանց: Վարպետաց դասն անցավ անկաշկանդ և ջերմ մթնոլորտում: Երեխաների հարցերը ստանում էին սպառիչ պատասխաններ: Ողջունելի է գրադարանում նմանատիպ միջոցառումների, վարպետաց դասերի անցկացումը , որոնք միտված են սահմանափակ կարողություններով անձանց հասարակության ինտեգրմանը, Արցախից բռնագաղթված երեխաների առօրյան հետաքրքիր և իմաստալից դարձնելուն և վերջապես հայկական մոռացված այդ գեղեցիկ ավանդույթը`տիկնիկագործությունը երեխաներին առավել մոտեցնելուն: