Հինգշաբթի, 21 Նոյեմբերի, 2024
Առաջարկում ենք կարդալ

2023 թվականի հոբելյանակնան գրքեր` «Տիրակալը» 

510 տարի առաջ վերածննդի ժամանակի իտալացի գրող, պատմաբան, փիլիսոփա, մարդասեր, քաղաքական գործիչ Նիկոլո Մաքիավելիի կողմից գրվել է «Տիրակալը» քաղաքական տրակտատը

«Տիրակալը» (իտալերեն՝ Il Principe, նաև հաճախակի հանդիպվում է բնօրինակին մոտ, բայց իմաստով ոչ այդքան ճշգրիտ «Իշխանը» տարբերակը), ֆլորենցիացի փիլիսոփա և պետական գործիչ Նիկոլո Մաքիավելիի քաղաքական տրակտատը, որի մեջ նա նկարագրում է իշխանության բռնազավթման մեդոթաբանությունը, կառավարման մեթոդները և իդեալական տիրակալին բնորոշ հմտությունները։ Ի սկզբանե գիրքը կրում էր «Իշխանությունների մասին» (իտալերեն՝ De Principatibus) անվանումը։
Տրակտատը գրվել է մոտ 1513 թ., սակայն հրապարակվել է միայն 1532-ին, Մաքիավելիի մահվանից հինգ տարի անց։ Գիրքը իր ժամանակների պետության և նրա կառավարման մասին գիտելիքների համակարգման հիմնարար աշխատանք էր։ Աշխատության նյութերը չեն հնացել նույնիսկ մեր օրերին. գրքում նկարագրված սկզբունքները արդիական են նաև ժամանակակից քաղաքականության մեջ։ Առաջին հերթին գիրքը բովանդակում է իշխանության գլուխը անցնելու և միապետության ու հանրապետության պահպանման սկզբունքների նկարագրությունը։ Նիկոլո Մաքիավելին նկարագրում է իշխանության գլուխը անցնելու այնպիսի մեթոդներ, ինչպիսիք են հաջողությունը (հանգամանքների զուգադիպության հմուտ օգտագործումը), արիությունը, ստրությունը և հանցագործությունը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով