Ուրբաթ, 19 Ապրիլի, 2024
Միջոցառումներ

Հասմիկ Կիրակոսյան-80

ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Գյումրու պատվավոր քաղաքացի Հասմիկ Կիրակոսյանը հոկտեմբերի 27-ին կդառնար 80 տարեկան: Շիրակի մարզային գրադարանում տեղի ունեցավ Հասմիկ Կիրակոսյանին նվիրված հուշ-ցերեկույթ: Գրադարանի «Վերնահարկ» սրահում տնօրեն Գ. Ամիրյանը ողջունելով մասնակիցներին, հորդորեց բոլորին լինել անկեղծ և անկաշկանդ:
Կիրակոսյանի կյանքի և ստեղծագործական գործունեության մասին պատմող տեսահոլովակը դիտելուց հետոՇիրակի հոգսով շնչող, շիրակյան էներգիան իր մեջ ամփոփած, կյանքով լեցուն կնոջ մասին, թեյի սեղանի շուրջ, իրենց հուշերով կիսվեցին մտերիմները, գործընկերները, հարազատները: Խստապահանջ ղեկավար, անկեղծ ու նվիրված ընկեր, հարգված ու սիրված գործընկեր, ստեղծարար ու աշխատասեր մասնագետ, ուղղակի լավ մարդ. այսպիսին էին նկարագրում մտերիմներն ու ծանոթները տիկին Կիրակոսյանին: Սրահում ցուցադրված էր Հասմիկ Կիրակոսյանի դստեր կողմից գրադարանին նվիրաբերած գրականությունը մակագրված տիկին Կիրակոսյանին, իսկ բազկաթոռի վրա` նրա սիրած ծաղիկներն էին…
«Վերնահարկ» սրահը լցված էր Հասմիկ Կիրակոսյանի սիրած ծաղիկների բույրով…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով