Շաբաթ, 20 Ապրիլի, 2024
Միջոցառումներ

Ռոբերտ Սահակյանցի կախարդական աշխարհում В волшебном мире Роберта Саакянца

Շիրակի մարզային գրադարանը և «Ռուսական տունը Գյումրիում» համատեղ կազմակերպել էին միջոցառում նվիրված հայ անիմացիոն ֆիլմերի ռեժիսոր, սցենարիստ, մուլտիպլիկատոր` Ռոբերտ Սահակյանցին:Սահակյանցը եղել է իր ֆիլմերի մեծամասնության սցենարի հեղինակը և բեմադրող ռեժիսորը: Նրա ֆիլմերն արժանացել են միջազգային կինոփառատոների մրցանակներին Ֆրանսիայում,Իտալիայում,Իսպանիայում, Գերմանիայում,  Ճապոնիայում,ինչպես նաև Ուկրանիայում,Ռուսաստանում և Էստոնիայում: Միջոցառմանը մասնակցում էին Գյումրու 10-րդ հիմնական դպրոցի աշակերտները`ուղեկցությամբ Սիրանուշ Ղանդիլյանի և Գյումրու թիվ 19-րդ ռուսական դպրոցի աշակերտները`ուղեկցությամբ Աննա Էմկեի:Միջոցառման ժամանակ մասնակիցներին պատմեցին, թե ինչպես են ստեղծվում մուլտֆիլմերը,հետո ծանոթացան Սահակյանցի գործունեությանը, դիտեցին մի քանի մուլտֆիլմ, իսկ այնուհետև ամենահետաքրքիրը `դպրոցականները իրենց երևակայությամբ ու պատկերացմամբ ներկեցին նախապես պատրաստված Սահակյանցի մուլտերի հերոսներին: Այս ընթացքում հայ և ռուս դպրոցականները շփվեցին,ծանոթացան,ընկերացան,նույնիսկ մեկմեկու օգնեցին գույները որոշելու հարցում: Նրանց մանկական վառ երևակայությամբ և ինքնուրույն պատկերացմամբ ստեղծած հերոսները դարձան իրենց մուլտֆիլմի հերոսները:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով