Հինգշաբթի, 21 Նոյեմբերի, 2024
Միջոցառումներ

«Գիրք նվիրելու օր» նվիրված Եղիշե Չարենցին

«Գիրք նվիրելու օրվան» նվիրված, գրադարանում մեկ օր առաջ սկսված, միջոցառումների շարքում ՀԳՄ Շիրակի մարզային բաժանմունքի անդամների հետ հանդիպումը երրորդն էր: Մասնակցում էին նաև Տնտեսագիտական վարժարանի 10-11-րդ դասարանցիներինըՉարենցին նվիրված իրենց գրական-երաժշտական ծրագրով (ղեկավար գրականության ուսուցչուհի Լ. Զոբյան) և Շիրակի մարզի «Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն»-ի երեխաները (որոնք գրադարան էին եկել Արվեստի խմբակի դաստիարակ Վ.Կարապետյանի և անգլերեն լեզվի խմբավար Ռ.Հարությունյանի ուղեկցությամբ):
Միջոցառումը վերածվեց երեք սերունդների ջերմ, հուզառատ և շատ հետաքրքիր հանդիպումի:
ՇՄԳ տնօրեն Գ. Ամիրյանի բացման խոսքից հետո դպրոցականներին ողջունեց բանաստեղծ Ա.Կարապետյանը. «…մեզ համար գրադարան այցելելը տոն է, կարծում եմ, ձեզ համարնույնպես»: Միջոցառումը սկսվեց տնտեսագիտականի աշակերտների ելույթով. հեզանազ պարով «Ես իմ անուշ Հայաստանի» երգի ուղեկցությամբ, այնուհետև անդրադարձ Չարենցի կենսագրական մանրամասներին , ստեղծագործություններին, նրա ողբերգական վախճանին: Վախճանին այն բանաստեղծի, որի ցանկությունն էր «Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի…», չկորցնելով հավատը Նաիրյան իր երկրի պայծառ ու լուսաշող ապագայի նկատմամբ:
Ծրագրի ընթացքում գեղեցիկ էին ներկայացվում «Լուսամփոփի պես աղջիկ», «Ինչքան որ հուր կա իմ սրտում…», «Կուզեմ հիմի փչե զուռնեն…» բանաստեղծությունները, անթերի էին կատարվում Չարենցի բանաստեղծությունների հիման վրա «Ով կհանդիպի, ով կբարևի» և «Ձյունապատ լեռներ ու կապույտ ջրեր» երգերը:
Խնամքով մշակված ծրագիրը հուզեց ներկաներին, որի առհավատչյան աշակերտներին ուղղված ավագ սերնդի գրողների դրվատանքի խոսքերն էին . քանզի նման մակարդակով Չարենց հասկացող ու ներկայացնող սերունդ ունենալըհպարտություն ու հավատ է ծնում բանաստեղծի երազած պայծառ գալիքի անխուսափելիության նկատմամբ: Օրվա խորհրդին հավատարիմ, գրողներն իրենց գրքերից նվիրեցին Չարենց բանաստեղծին կերպավորած պատանուն, ինչպես նաև ուսուցչուհունիր կատարած շնորհակալ աշխատանքի համար:
Մարզային գրադարանին իրենց գրքերից նվիրեցին գրողներ Մ.Մուրադյանը, Ռ.Եսայանը, Ա. Ատոմը: Իրենց բանաստեղծություններն ընթերցեցին Ա.Կարապետյանը և բանաստեղծուհի Լ. Աղաջանյանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով