Հինգշաբթի, 21 Նոյեմբերի, 2024
Առաջարկում ենք կարդալ

Կարդա և խորհիր

Նիք Վույչիչ «Կյանքն առանց սահմանների»


Նա ծնվել է առանց ոտքերի ու ձեռքերի, սակայն դա նրան չի խանգարել ապրել լիարժեք կյանքով:
Նիքի այս գիրքը ոգեշնչող և հուզական պատմություն է այն մասին, թե ինչպես է պետք հաղթահարել դժվարությունները, հուսահատությունը, հավատալ սեփական ուժերին և դառնալ իսկապես երջանիկ մարդ:
Նիքն անկեղծորեն պատմում է իր ֆիզիկական խնդիրների և ապրումների մասին: Այնուամենայնիվ, Նիքը սովորել է բարձրանալ առանց ձեռքերի ու ոտքերի՝ բառի ուղիղ և փոխաբերական իմաստներով:



Նապոլեոն Հիլ «Մտածիր և հարստացիր»

Ամերիկացի հեղինակի (Նապոլեոն Հիլ) աշխարհահռչակ գրքում ներկայացված են հարստանալու, դրամ ստեղծելու քայլերն ու միջոցները, որոնք հիմնված են ինչպես հեղինակի սեփական, այնպես էլ շատ մեծահարուստների փորձի վերլուծության վրա, կիրառվել և օգտակար են եղել բազմաթիվ մարդկանց հաջողակ դառնալու համար: 
Հոգնե՞լ եք ձեր աշխատանքից: Ցանկանում եք շատ գումար աշխատել, բայց չգիտեք ինչպե՞ս: Ցանկանում եք բիզնես սկսել, բայց չգիտե՞ք ինչ բիզնես: Իսկ միգուցե արդեն գաղափարն ունեք, բայց չգիտեք ինչպե՞ս իրականացնել կամ արդյո՞ք այն կհաջողվի:
Այս բոլոր հարցերի պատասխանը մեկն է. կարդացեք Մտածիր և Հարստացիր գիրքը (կա նաև «Խորհիր և հարստացիր»հրատարակված վերնագրով):


Ռոբին Շարմա«Առաջնորդ՝ առանց պաշտոնի»

Եթե Դուք իսկապես ցանկանում եք բարելավել կյանքի որակը, սահմանել հստակ նպատակներ եւ հասնել դրանց, ապա պարզապես պետք է հետեւել նրան, թե ինչ է գրված Ռոբին Շարմայի այս գրքի էջերում:
«Առաջնորդ՝ առանց պաշտոնի»-ն հասցեագրված է բոլոր նրանց, ովքեր ուզում են փոխել իրենց մտածելակերպը, չեն վախենում դժվարություններից եւ փորձում են կյանքում առաջ գնալ ու հասնել հաջողությունների:
Առաջնորդ են դառնում նրանք, ովքեր պատրաստ են անել այն ամենը (անգամ եթե դա իրենց նեղություն է պատճառում), ինչ անհաջողակները չեն անում։ Առաջնորդներն ունեն ուժեղ կամք՝ անելու այն, ինչը կարեւոր է ու ճիշտ, այլ ոչ թե միայն այն, ինչը հեշտ է ու հաճելի։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով