Հինգշաբթի, 21 Նոյեմբերի, 2024
ՄիջոցառումներՆորություններ

Միլիարդ գործ հանուն խաղաղության

Քաղաքացիական հասարակության ինստիտուտի «Սովորել Աննը Ֆրանկի հետ» ծրագրի շրջանակներում անցկացվելիք «Միլիարդ գործ հանուն խաղաղության» ծրագրին իր մասնակցությունն ունեցավ նաև Շիրակի մարզային գրադարանը: Ծրագրի ղեկավարներն էին հայր ու որդի Արտակ, Արամ Կիրակոսյանները: Ծրագրի նպատակն էր խրախուսել պատանիների ակտիվ հանրային գործունեությունը, համայնքին և մերձավորներին օգնությունը, աշխարհը ավելի լավը դարձնելու համաշխարհային շարժմանը մասնակից դառնալը: Գրադարանը համագործակցեց Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի, Գյումրու թիվ 10 և 7 հիմնական դպրոցիների, Արթիկի թիվ 5 հիմնական դպրոցի, Գյումրու Ակադեմիական վարժարանի հետ: Մեր կողմից ընտրվեցին Վարդան Ղուկասյանը, Լիլիթ Գալստյանը, Արեն Նահապետյանը, Անգելինա Նահապետյանը, Հովհաննես Մկրտչյանը, Անի Բարսեղյանը, Սերգեյ Սետոյանը: Երևանում անցկացված մրցույթի շրջանակներում հաղթող ճանաչվեց Լիլիթ Գալստյանը, Արեն Նահապետյանը և Սերգեյ Սետոյանը: Մարտի 26-ին մրցույթի հաղթողների հետ Շիրակի մարզային գրադարանի աշխատակից Տաթևիկ Ղուկասյանը մեկնեցին Երևան՝ ստանալու իրենց մրցանակները: Մեր մրցանակակիրները օրվա ընթացքում համաձայն նախատեսված ծրագրի՝ այցելել են թանգարան, «Միլիարդ գործ հանուն խաղաղության» ներկայացմանը և հանդիպում են ունեցել Հայաստանում Նիդերլանդների դեսպան Նիկո Սխերմերսի հետ:

No Images found.

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով