Հինգշաբթի, 21 Նոյեմբերի, 2024
Միջոցառումներ

Աղասի Այվազյան-95

Շիրակի մարզային գրադարանում  սեպտեմբերի 11-ին, ժամը 14:00-ին ներկայացվեց  Աղասի Այվազյանի «Կիրակոսը» պատմվածքի բեմականացումը: Բեմադրությունն անցավ  գրադարանի բակում` պաշտպանելով հակահամաճարակային կանոնները: Արձագանքելով  հայտարարությանը` գրադարան էին շտապել  արվեստի բաժնի մեր ակտիվ ընթերցողները:

            …Ապրելու պաշտպանիչ հնարը` մարդկանց հոգեկան մտերմությունը, միասնությունն է:  Բոլոր չարագործները  արժանի են ոչ թե ատելության, այլ խղճահարության: Որովհետև նրանք իրենց ոճրագործություններով սպանել են իրենց միջի Կիրակոսին` մարդկայինը:

        Ահա և այս հայեցողական բարության պարզունակ եզրահանգումով ավարտվեց ԵԹԿՊԻ Գյումրու մասնաճյուղի  դերասանառեժիսորական բաժնի չորրորդ կուրսի ուսանողների (ղեկավար` Հասմիկ Վիրաբյան) հրաշալի  բեմադրությունը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով