Շաբաթ, 20 Ապրիլի, 2024
Միջոցառումներ

Հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության միջազգային օրն է

Հունիսի 1 ՄԱՍ-2

Մարզային գրադարանը իր հյուրընկալ դռներն էր բացել Գյումրու «Ձյունիկ» ՀՈԱԿ մանկապարտեզի ավագ բ խմբի սաների առջև /դաստիարակ Արփինե Մարդոյան/: Երեխաների համար հեքիաթ ընթերցեց ՀԳՄ Շիրակի մարզային բաժանմունքի անդամ Արմենուհի Մխիթարյանը: Տիկին Մխիթարյանը անընդհատ երեխաների ուշադրությունն էր հրավիրում հեքիաթի բովանդակության, դրականի և բացասականի բացահայտման վրա: Հեքիաթի ընթերցումից հետո, երեխաներին բաժանվեց կավիճներ և փոքրիկները գրադարանի բակը զարդարեցին իրենց լսած հեքիաթի հերոսների երևակայական գույնզգույն պատկերներով: Ընթացքում հնչում էր մանկական ուրախ երաժշտություն, որի հնչյունների տակ փոքրիկները միանգամից սկսեցին անկաշկանդ պարել: Ավարտին շրջեցին գրադարանի բոլոր բաժիններով, իսկ ամենից շատ տպավորվեցին մանկապատանեկան բաժնի աշխատակիցների պատրաստած անակնկալից. բոլորը նվեր փուչիկներ ստացան:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով