Ֆրանկոֆոն օր մարզային գրադարում

Գրադարանի «Վերնահարկ» սրահում Ֆրանկոֆոնիայի երկամսյակին նվիրված միջոցառում է` նվիրված հայ մեծանուն բանաստեղծ Հովհ.Թումանյանի ծննդյան 150-ամյակին: Այս անգամ գրադարանում հյուընկալվել են Շիրակի մարզի Հայկաձոր գյուղի հիմնական դպրոցի 5-6րդ դասարանցիները ֆրանսերենի ուսուցչուհի ՝ Խնձրցյան Վերոնիկայի ղեկավարությամբ: Դպրոցականները հանդես եկան «Անխելք մարդը» հեքիաթի բեմականացումով: Ներկաների համար անակնկալ էր հեքիաթի ֆրանսիկան տարբերակի ներկայացումը` «Ինչ կլիներ, եթե հեքիաթը գրեր ֆրանսիացի հեղինակը»: Պարզվում է, որ այս պարագայում «ծույլ անխելքին» գայլի ճիրաններից փրկում է «անբախտ աղջկա» սերը : Հեքիաթները ներկայացվեցին զգեստավորված, օգտագործվեցին նաև որոշ ռեկվիզիտներ: Թեկուզ պարզությամբ ու դերակատարների մանկական հուզականությամբ, հեքիաթների թե հայերեն, թե ֆրանսերեն տարբերակները ներկաներն ընդունեցին ջերմությամբ ու ժպիտով: Հանդիսատեսը գոհ էր, երեխաները` ոգևորված: Իսկ մենք կավելացնեինք, որ ամենադրվատելին ֆրանսերեն լեզվի ուսուցչուհու կատարած աշխատանքն է, ով ջանադիր կերպով ձգտում է հայերենի հետ մեկտեղ գյուղական դպրոցի աշակերտներին հասանելի դարձնել նաև ֆրանսերենը:

          

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով