Օր 1-ին՝ գրադարանում կայացավ ծանոթությունը Աննը Ֆրանկի մասին պատմող շրջիկ ցուցահանդեսին

Գրադարանում կայացավ առաջին ծանոթությունը Աննը Ֆրանկի մասին պատմող շրջիկ ցուցահանդեսին/ Նիդերլանդներ/:
Հանդիպմանը Երևանի “Քաղաքացիական հասարակության ինստիտուտ” ՀԿ-ի ներկայացուցիչ, ծրագրի համակարգող Ա.Կիրակոսյանը խոսեց Աննը Ֆրանկի օրագրի մասին, որը նա գրել է 1942-1944թ.թ. ընթացքում: “Հետնատունը” խորագրով հրատարակված նրա գրքում ներկայացված են 2-րդ համաշխարհային պատերազմի տարիներին գերմանական ֆաշիզմից հրեա ժողովրդի կրած տառապանքները և 13-ամյա աղջնակի հոգևոր ներաշխարհի նկարագրությունը:
Որպես Աննըի դեսպաններ ներկայացող դպրոցականներից /թ.1, 6 դպրոցների և Ակադեմիական վարժարանի աշակերտներ/ յուրաքանչյուրը իր տպավորությունը ներկայացրեց գրքի առանձին հերոսների, առանձին դրվագների մասին:
Հանդիպումը գրքի ակտիվ քննարկում էր, որը վարում էր գրադարանի “Բանավեճ” ակումբի վարող Լ.Առաքելյանը:
Միջոցառման նախապատրաստական աշխատանքները կատարել էր գրադարանի ընթերցարանի աշխատակցուհի Տ.Ղուկասյանը, ով նաև հետաքրքիր անակնկալ էր պատրաստել դպրոցականների համար`օրագրերի տեսքով:
Գրքի շուրջ քննարկումներ կկազմակերպվեն ևս 2 օր, ցուցահանդեսը գրադարանում կգործի ևս մեկ շաբաթ: Ուզում ենք հատուկ ներկայացնել գրքի թարգմանչուհուն` Աննա Մարիա Մատտաարին ում թարգմանությունը յուրահատուկ է նրանով, որ թարգմանված է հոլանդերենից և առավելագույնս հարազատ է մնացած բնագրին:

          

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով