Քննարկում «Ընտանեկան բռնության ազդեցությունը երեխայի հոգեբանության զարգացման վրա» թեմայով

Շիրակի մարզային գրադարանի ընթերցարանի կազմակերպած քննարկումը «Ընտանեկան բռնության ազդեցությունը երեխայի հոգեբանության զարգացման վրա» թեմայով էր: Քննարկումը վարում էին «Ինթրա» հոգեբանական ակումբի ակումբավար Մարիետա Եղիազարյանը և իրավաբան-քրեագետ Լիլիթ Առաքելյանը:
Ընտանիք հասկացության, ընտանիքում ամուսինների ունեցած դերի , սերունդների գոյակցության և նման հարցերի վերաբերյալ հայ առաքելական եկեղեցու քրիստոնեական ընկալումների,մոտեցումների մասին խոսեց Շիրակի թեմի Ս.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու քահանա Տեր Փավստոսը:
Թեմայի հոգեբանական կողմի քննարկումն ինտերակտիվ բնույթի էր: Հասարակության մեջ տեղ գտած ընտանեկան բռնությունների տարատեսակ դրսևորումների, դրանց ազդեցությունների ու հետևանքների մասին բնութագրումներին իր մասնակցությունն ունեցավ նաև լսարանը` տարբեր տարիքի ու մասնագիտությունների տեր անձինք,որոնց թվում էին թ.1 ավագ դպրոցի մանկավարժներ, աշակերտներ, ՇՊՀ դասախոս Հռիփսիմե Ֆարզադյանը, Սոցիալական աշխատող, ՇՊՀ դասախոս Ամալյա Խադունովան,գրադարանավարներ :
Մեկնաբանություններ տրվեցին խնդրի իրավաբանական կողմի վերաբերյալ, միաժամանակ նշվեց, որ մեր հանրապետությունում ընդունված Ընտանեկան օրենքի շատ դրույթներ դեռևս կարգավորման կարիք ունեն, որ օրենսգիրքը դեռևս լրամշակվելու կարիք ունի:
 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով