ՓՈԹԵՐՅԱՆ ԳԻՇԵՐ- 2020

Գրադարանի հյուրընկալ ու լուսավոր այս օջախում մեզ միավորել է Հարրի Փոթերը… Արձագանքելով «Զանգակ» հրատարակչության նախաձեռնությանը` գրադարանի «Վերնահարկ» սրահում այս տողերով սկսվեց ՓՈԹԵՐՅԱՆ ԳԻՇԵՐ- 2020 մրցաշարը: Ընտրված «Եռյակի մրցամարտ» խաղաշարին հրավիրված էին մասնակցելու թիվ 6, 26 դպրոցի սաները, «Ֆոտոն» վարժարանի աշակերտները և մանկապատանեկան բաժնի լավագույն ընթերցողները: Թիմերը բաժանվել էին 4 խմբի, համապատասխան անուններով`Փիլիսոփայական քար, Գաղտնի սենյակ, Ազքաբանի կալանավոր, Կրակի գավաթ: Յուրաքանչյուր թիմ պատրաստվել էր ինքնատիպ ձևով: Երեխաները իրենց հետ բերել էին նկարներ, պաստառներ, թիկնոցներ: Գրադարանն էլ իր հերթին` միջացառմանը համահունչ ձևավորել էր միջավայրը. վառվռուն գույներ, հեքիաթային աքսեսուարներ, կախարդական փայտիկ. Վերնահարկ սրահը վերածվել էր փոքրիկ խորհրդավոր աշխարհի. երաժշտության մեղմ հնչյունների ներքո` էկրանին ցուցադրվում էր փոթերյան ֆիլմից կադրեր: Թիմերին գնահատող ժյուրիի կազմում էին փոթերյան մեծ երկրպագուներ հայտնի քանդակագործ Ա. Պապոյանը, դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Տ. Գաբոյանը, վաստակաշատ մանկավարժ Ա. Խաչատրյանը, գրադարանի փոխտնօրեն Գ. Գևորգյանը և նկարիչ ձևավորող Գ. Սաֆարյանը: Ազնիվ ու արդար մրցակցային պայքարի արդյունքում` 4 մասնակից թիմերն էլ գրադարանի տնօրինության կողմից ստացան շնորհակալագրեր, իսկ յուրաքանչյուր մասնակից` փոքրիկ հուշանվեր: Աննկարագրելի էր մրցույթին մասնակից երեխաների ոգևորությունն ու խանդավառությունը, որով համակվել էին բոլոր ներկաները. Իսկապես «փոթերյան խրախճանք» :

               

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով