«Տիրամայր Հայաստանի Կուսաստան»-ի սաների այցը գրադարան՝ գիրք նվիրելու օրվա առիթով

Գրադարանում հյուրընկալվել էին «Տիրամայր Հայաստանի Կուսաստան»-ի 5-8 դասարանների սաները` դաստիարակներ քույր Փոլիի և քույր Սրբուհու ուղեկցությամբ: Նրանք շրջեցին գրադարանի բոլոր բաժիններում: Եղան գրադարանի բակում, ամառային բացօթյա պատշգամբում, որտեղ մեծ հաճույքով լուսանկարվեցին: Հետաքրքրությամբ դիտեցին բոլոր բաժինների գրքային թեմատիկ և հոբելյանական ցուցահանդեսները: Ընթերցարանում երեխաներին առանձնակի հիացմունք պատճառեց մանկապատանեկան բաժնի աշխատակիցների ներկայացրած թումանյանական ցուցափեղկը, գունագեղ նկարներով թումանյանական հեքիաթների բաց դարակը: Այնուհետ տեղի ունեցավ Թումանյանին նվիրված ինտերակտիվ բաց դաս: Մ. Մկրտչյանը ներկայացրեց մեծ բանաստեղծի կենսագրական և ստեղծագործական համառոտ տեղեկություններ, ընթերցեց Թումանյանի ստեղծագործություններից, որից հետո դասը շարունակեցին դպրոցականները իրենց երգերով, ասմունքով, մեծ գրողին նվիրված իմաստուն խոսքերով: Օրվա խորհրդին համահունչ գրադարանի և Կուսաստանի միջև կատարվեց գրքերի նվիրատվություն: Ջերմ տպավորություններով երեխաները հեռացան գրադարանից նորից գալու ակնկալիքով:

Շնորհակալություն Տիրամայր Հայաստանի Կուսաստանի սաներին` գիրք նվիրելու օրվան նվիրված միջոցառմանը գեղեցիկ մասնակցության համար:

     

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով