Տերյան-135

Գրադարանի ընթերցարանում հավաքվել էին հայ մեծանուն բանաստեղծ, սիրո, հայրենիքի, աշնան գույների երգիչ Վահան Տերյանի պոեզիայի երկրպագուները՝ Ջրաներկ-բենդ խմբի երաժիշտներ, երիտասարդ ստեղծագործողներ, ՇՊՀ-ի ավագ դպրոցի աշակերտներ: Տերյանական մեղմ. քնքշաբույր, թախծոտ ու տխուր պոեզիան, նրա մտքերն ու խոհերը միշտ հոգեհարազատ են երիտասարդների երազկոտ հոգիներին: Նարեկի կիթառի հնչյունների ներքո՝ նրանք կարդում էին, ասմունքում, երգում: Տերյանական պոեզիայի սիրահարներին միացան նաև գրադարանի փոխտնօրենը, աշխատակիցները: Օրը տերյանական էր…

   

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով