«Վերնահարկ» սրահում տեղի ունեցավ գրական ասուլիս «Թումանյանը և երաժշտությունը» խորագրով

Փետրվարի 20-ին 15:30-ին` «Վերնահարկ» սրահում տեղի ունեցավ գրական ասուլիս «Թումանյանը և երաժշտությունը» խորագրով: Միջոցառումը քառակողմ էր /Շիրակի մարզային գրադարան, ԳԱԱ Գյումրու հայագիտական կենտրոն,Շիրակի պետ.համասլարան, կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղ/ Բանասիրական գիտությունների թեկնածու Աստղիկ Հայրապետյանը ներկայացրեց մեծ գրողի կյանքի ու ստեղծագործության մասին ընդհանրական ակնարկ: Երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու Հասմիկ Հարությունյանը խոսեց Թումանյանի այն ստեղծագործությունների մասին, որոնց հիման վրա գրել են երաժշտական ստեղծագործություններ: Վոկալ կատարումներով հանդես եկան Երևանի Կոմիտասի անվ.կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի ուսանողները:
«Վերնահարկ»-ում բացվել էին Թումանյանին նվիրված թեմատիկ դարակներ: https://web.facebook.com/shirak.library/videos/2597943100247188/

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով