Չարենցավանի քաղաքային գրադարանը իր յուրատեսակ նախաձեռնությամբ Շիրակի մարզային գրադարանում ներկայացրեց Հովհաննես Թումանյանի «Խելոքն ու հիմարը» տիկնիկային ներկայացումը

Ազգային գրադարանային շաբաթի շրջանակներում  գրադարանում տեղի ունեցավ տիկնիկային ներկայացում Չարենցավանի քաղաքային գրադարանի աշխատակիցների ներկայացմամբ : Հ.Թումանյանի «Խելոքն ու հիմարը»  ներկայացումը ԱԳՇ-ի եզրափակիչ միջոցառումն էր, որի նախաձեռնողը հանդիսանում էր ԱՄՆ դեսպանատան ռեսուրս կենտրոնը, ի դեմս տնօրեն` Ներսես Հայրապետյանի:
_____________________________________________

Միջոցառման վերջում Ներսես Հայրապետյանի կողմից տրվեցին հավաստագրեր մարզային գրադարանին և Գյումրիում Գերմանիայի դաշնության Պատվո հյուպատոս Ալեքսան Տեր-Մինասյանին` Ամերիկյան գրադարանային շաբաթի շրջանակներում կայացած Ռեդ Բրեդբերիի «Մարսյան Քրոնիկոն» -ի համացանցային ընթերցումներին ակտիվորեն մասնակցելու համար:

   

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով