Ուոլթեր Այզեքսոն Սթիվ Ջոբս


Ամերիկյան «Թայմ» հանդեսի գլխավոր խմբագիր, Ասպենի ինստիտուտի գլխավոր գործադիր տնօրեն Ուոլթեր Այզեքսոնը հայտնի է իր կենսագրական գրքերով: Դրանցից մեկը «Սթիվ Ջոբս»-ն է, որը «…մեր ժամանակների մեծագույն անհատականություններից մեկի` Սթիվ Ջոբսի կյանքի ու գործունեության փաստառատ տարեգրությունն է` լեցուն ուսանելի մանրամասներով» .-այսպիսին է գրքի հեղինակային մեկնաբանությունը:

12 տարեկանում Ջոբսը ցանկացել է հաճախականության չափիչ սարք ստեղծել: Լինելով հումանիտար գիտելիքների կրող, նա հրապուրվել է նաև ճշգրիտ գիտություններով, սիրել է էլեկտրոնիկա, ավելի հասուն տարիքում ցանկացել է ստեղծել «մի ընկերություն, որն այնքան հագեցած է նորարար ստեղծագործությամբ…»:
Ջոբսն այն ուժեղ անհատականությունն է, որն իր կատաղի համառության, կատարելության հասնելու ձգտման շնորհիվ հեղափոխություն է կատարել վեց ոլորտներում`անհատական համակարգիչների, մուլտիպլիկացիոն ֆիլմերի,երաժշտության, հեռախոսների, պլանշետային համակարգիչների և թվային հրատարակությունների: Սրանց կարող էր ավելանալ նաև յոթերորդը` մանրածախ վաճառքի կետերի իմիջի վերափոխման նրա ծրագիրը:
Ջոբսն իր էությամբ գյուտարար էր, նորարար, վառ երևակայության տեր: Նա «ստեղծագործությունն ու տեխնոլոգիաներըը միավորելը» համարում էր արժեք ստեղծելու լավագույն ձև և առաջնորդվում էր այդ համոզմունքով :
Հիրավի, նա այն մարդկանցից մեկն էր, «ովքեր այնքան խենթ են, որ կարծում են, թե կարող են փոխել աշխարհը…» : Նրա կենսապատումը ուսուցողական է` լեցուն նորարարության, էության, առաջնորդության ու արժեքների մասին դասերով. «Ես երազում էի ստեղծել հավերժական ընկերություն, որտեղ մարդիկ մղվում են արտադրելու լավ ապրանքատեսակներ: Մնացած ամեն ինչ երկրորդական է: Անշուշտ հրաշալի է, երբ շահույթ ես ունենում,որովհետև հենց դա է թույլ տալիս լավ ապրանքներ արտադրել: Բայց գլխավորը ոչ թե շահույթն է, այլ արտադրանքը:….շատ կարևոր է,ում ես ընդունում աշխատանքի, ում ես առաջ տանում,ինչ ես քննարկում ժողովների ընթացքում…»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով