ՇՄԳ-ի արվեստի բաժին են այցելել Սանկտ-Պետերբուրգի Շտիգլեցի անվ. Արվեստի ակադեմիայի ուսանողները

Սեպտեմբերի 20-ին և 22-ին ՇՄԳ արվեստի բաժին են այցելել Սանկտ-Պետերբուրգի Շտիգլեցի անվ. Արվեստի ակադեմիայի ուսանողները, ովքեր Հայաստան էին այցելել հայկական մշակույթին, ազգային արվեստի կոթողներին, հուշարձաններին ծանոթանալու նպատակով: Նրանք օգտվել են բաժնի կերամիկայի, քանդակի, ապակու գեղարվեստական մշակման վերաբերյալ գրքերից, նշել, որ իրենց համար անակնկալ էր մարզային գրադարանում այդչափ հարուստ ու արժեքավոր գրքերի առկայությունը: Ուսանողները չեն թաքցրել իրենց հարուստ տպավորությունը նաև Գյումրի քաղաքի շենքերի ճարտարապետական տեսքից:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով