Շիրակի մարզային գրադարան հյուրընկալվել են արմավիրցիներ`

Գյումրեցի գրող,երաժիշտ, գրադարանի բարեկամ Գագիկ Վարդանյանի հրավերով Շիրակի մարզայինում հյուրընկալվել են արմավիրցիներ.բանաստեղծուհի,հեռուստալրագրող, մանկավարժ, ասմունքող Հռիփսիմե Ավետիսյանի ասմունքի կենտրոնի սաները և ծնողներ: Հյուրերը շրջեցին գրադարանի բաժիններում` չթաքցնելով գրադարանի բաժիններից ստացած հաճելի տպավորությունները:
Այցը շարունակվեց ընթերցասրահում գրադարանավարների ու այդ պահին ներկա ընթերցողների հետ մտերմիկ զրույցով: Հ.Ավետիսյանը պատմեց բազմաթիվ մրցույթներում ու փառատոներում իր սաների հաջողությունների մասին, որոնցից ամենավերջինը այս ամռանը Բաթումիում կայացած մրցույթում շահած Գրան-պրին է և այլ մրցանակներ:
Պատանի ասմունքողները ներկայացրեցին Հ.Ավետիսյանի բանաստեղծություններից, Գյումրի քաղաքին նվիրված իրենց ստեղծագործությունները կարդացին նաև Գ.Վարդանյանն ու Հ.Ավետիսյանը:
Կարծում ենք, այցը հաջողված քայլ էր Հայաստանի մարզերը, նրանց մշակութային-պատմական հուշարձանները, մարդկանց ճանաչելու, միմյանց հետ շփվելու,հաղորդակցվելու առումով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով