Շիրակի մարզային գրադարանում կայացավ հանդիպում նվիրված ՀԳՄ կազմավորման 85-ամյակին

Գրադարանի «Վերնահարկ» սրահում կայացավ հանդիպում ՀԳՄ անդամների հետ, նվիրված ՀԳՄ կազմավորման 85-ամյակին: Հանդիպմանը ներկա էր ՀԳՄ նախագահ, բանաստեղծ Էդուարդ Միլիտոնյանը, մասնակցում էին ՀԳՄ Շիրակի բաժանմունքի նախագահ Ա.Կարապետյանը, գրողներ,մտավորականներ, N զորամասի ներկայացուցիչներ,ուսանողներ և այլք:
Տարին կոմիտասյան է և այս հանդիպումը ևս սկսվեց մեծ երգահանի “Կռունկ”-ով,Երևանի Կոմիտասի անվ.կոնսերվատորիայի Գյումրու մանաճյուղի ուսանող Տ.Կարապետյանի կատարմամբ:Հանդիպումը բացեց ՇՄԳ տնօրեն Գ.Ամիրյանը: ՀՀ Գրողների միության կազմավորման, անցած ուղու, ձեռքբերումների,հիմնախնդիրների մասին խոսեց ՀԳՄ նախագահ,բանաստեղծ Էդ.Միլիտոնյանը: Իր խոհերը կիսեց նաև ՀԳՄ Շիրակի բաժանմունքի նախագահ Ա.Կարապետյանը: Ելույթներ ունեցան գրողներ`Ս.Մարգարյանը, Վ.Սևանը,Ա.Արթյանը,Գյումրու Գեղագիտական դաստիարակության կենտրոնի տնօրեն Ս.Մկրտչյանը: Հանդիպումն ավարտվեց գեղարվեստական խոսքով. շիրակցի բանաստեղծների գործերի ընթերցանությամբ հանդես եկան Երևանի ԿԹՊԻ Գյումրու մասնաճյուղի ուսանողներ, գրողներ:
Եղան նաև պարգևատրումներ.Հայաստանի Գրողների միությանը Շիրակի մարզպետի շնորհակալագիր հանձնեց մարզպետարանի ներկայացուցիչ Ժ.Ղալաչյանը: ՀԳՄ Շիրակի բաժանմունքի անդամներին շնորհակալագրեր հանձնեց բաժանմունքի նախագահ` Ա.Կարապետյանը: Բաժանմունքի հետ սերտ համագործակցության և գրական-մշակութային ծրագրերին լավագույնս մասնակցության համար բաժանմունքի շնորհակալագրեր հանձնվեցին նաև Շիրակի կայազորին, պետական բժշկական քոլեջին և Շիրակի մարզային գրադարանին: 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով