Շիրակի մարզային գրադարանում թ.40 դպրոցի աշակերտների ճանաչողական այց

      14.09.2018թ. — Շիրակի մարզային գրադարան ճանաչողական այցով հյուրընկալվել են թ.40 դպրոցի 3րդ- Ա դասարանցիները /դասղեկ Վարսիկ Մելքոնյան/: Այցը կազմակերպել էր Այլ խմբերի սպասարկման բաժինը: Դպրոցականները շրջեցին գրադարանում, ծանոթացան Մանկապատանեկան բաժնի գրքային հավաքածուներին, ցուցահանդեսներին ու ստենդներին: Դասարանը դարձավ մանկապատանեկան բաժնի կոլեկտիվ բաժանորդ, որոնց գրադարանային սպասարկումը պետք է իրականացնի Այլ խմբերի սպասարկման բաժնի գրադարանավար Լուսիկ Մանուկյանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով