Մեր փետրվարյան միջոցառումները նվիրված ԹՈՒՄԱՆՅԱՆԻ-150 ամյակին

1 .Փետրվարի 18-ին, ժամը 14:00, գրադարանի ընթերցարանում. Ինտերակտիվ հանդիպում ՀԳՄ Շիրակի բաժանմունքի գրողների հետ Գյումրու թ.1 ավագ դպրոցի և թ. 6 հիմնական դպրոցի աշակերտների մասնակցությամբ:

2. Փետրվարի 19-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան և ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ Հայաստանի գրադարանները ի նշան ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150 ամյակի կազմակերպում են «Թումանյանական ընթերցումներ»: 
Այդ օրը գրադարաններում կարդալու են Թումանյանի ստեղծագործությունները, որի ընթացքին հնարավոր կլինի հետևել օն լայն: Հղումը` https://www.youtube.com/watch?v=BOJqinQawbY&fbclid=IwAR2qCCftibpmjGGZ4CBhqiOk-rDeT68xcgQX9YtWMORrrZXot-bljudk3DM

3. ՇՄԳ հանրույթի այցը Դսեղ-Թումանյանի տուն-թանգարան

4.Փետրվարի 20-ին, ժամը 14:00, գրադարանի սպասարկման բաժնում.
Գրական ցերեկույթ. Թումանյանի ստեղծագործությունները ներկայացնում են «Ընտանիք» կենտրոնի սաները

5. Փետրվարի 20-ին, ժամը 15:30, «Վերնահարկ» սրահում.Գրական ասուլիս «Թումանյանը երաժշտության մեջ». Բանախոսներ` երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու Հասմիկ Հարությունյան և բանասիրական գիտ.թեկնածու Աստղիկ Հայրապետյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով