Մայրենի լեզվի օրը Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի սաների հետ

Մայրենի լեզվի օրը նշելու և միմյանց շնորհավորելու համար գրադարանում հյուրընկալվել էին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի սաները, մանկավարժներ Գայանե Ավետիսյանի և Քնարիկ Գրիգորյանի հետ:
Ասմունքով, երգեցողությամբ, հայոց լեզվին նվիրված մեր մեծերի հրաշալի բնութագրումներով ընթացավ գրական ցերեկույթը:
Յուրաքանչյուրի խոսքում կարևորվում էր մեր ազգի ինքնակերտման և ինքնության ճանաչման մեջ հայոց լեզվի կատարած դերն ու նշանակությունը: Բոլորն էլ քաջ գիտեին, որ
յուրաքանչյուր պետություն ամուր է իր արմատներով, լեզվով, հավատով և
մշակույթով: Հայոց լեզվի մեջ է մարմնացած ժողովրդի ոգին, ապրումները, երազները, հույսերը, նպատակները, իղձերն ու սերը:
Ուսումնարանի սաների կողմից գրադարանը նվեր գրքեր ստացավ:
Մասնակիցներին շնորհակալություն հայտնեց և միջոցառման ուղերձով իր խոսքն ավարտեց գրադարանի փոխտնօրեն Գ.Գևորգյանը. «Մայրենի լեզուն մեր կեցության և գոյության հիմքն է, առանց մայրենիի կթուլանա մեր ոգեղեն ճախրանքը, սիրենք ու պահպանենք մեր լեզուն »:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով