«Ճանապարհորդություն հեքիաթով» մրցույթ

ԴԻՄՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ 10-14 ՏԱՐԵԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ ԱԿՏԻՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼ ՀԵՏԵՎՅԱԼ ՄՐՑՈՒՅԹԻՆ 👥

📌 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Ճանապարհորդություն հեքիաթով» մանկապատանեկան
մրցույթի 🗣🗣🗣
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը Ռուսաստանի
պետական մանկական գրադարանի համագործակցությամբ հայտարարում
է «Ճանապարհորդություն հեքիաթով» մրցույթը 10 — 14 տարեկան
մասնակիցների համար, որի սահմաններում առաջարկվում է հորինել
հեքիաթ՝ հիմնվելով ժող. հեքիաթների (կախարդական, կենցաղային,
կենդանիների մասին) ազգային հնարանքների վրա: Կարելի է ընտրել
հեքիաթի որևիցե ավանդական սկիզբ և շարունակել կամ հորինել նաև
սկիզբը. ողջունելի կլինեն հեղինակների կողմից նկարազարդված
հեքիաթները:
🏆Հաղթողը Մոսկվայում կպարգևատրվի նվերներով և դիպլոմով: Մրցույթում
ընդգրկված երկրների հաղթողների աշխատանքները կհրատարակվեն 1
ժողովածուով՝ ազգային և ռուսերեն լեզուներով:
Ստեղծագործությունների ընտրության չափանիշերը.
✔️ ինքնատիպություն
✔️ հեքիաթի ժանրին համապատասխանություն
✔️ գեղարվեստականություն (գրական ոճ, դեպքերը շարադրելու հմտություն)
✔️ ազգային ավանդույթներին հավատարմություն
✔️ ավարտուն տեքստ:

⏳ Աշխատանքները կընդունվեն մինչև 2019 թվականի ապրիլի 2-ը:
Յուրաքանչյուր մասնակից ներկայացնում է 1 հեքիաթ՝ 10 նիշ (միջա-
կայքերով)՝ 5 էջից ոչ ավելի Word (.doc, .docx,) ձևաչափով❗️❗️❗️
Մասնակիցը պարտադիր պետք է նշի մրցույթի անվանումը, անուն,
ազգանուն, հայրանուն, տարիքը, ուսումնառության վայրը, կոնտակտային
տվյալները՝ փոստի հասցեն, հեռախոսը, e-mail-ը. ինքնակենսագրությունը՝ 2 պարբերությունից ոչ ավելի: Մասնակցի մասին տեքստային նյութերը
(ներառյալ հեքիաթը) պետք է խմբավորվեն հեղինակի ազգանունով 1
ֆայլում
Աշխատանքները ուղարկել մեր ՖԲ-յան էջին կամ ուղարկել shirakreglib@yandex.ru հասցեին @@@
📞 Հարցերի դեպքում գրեք մեր ՖԲ-յան էջին կամ զանգահարեք (0312)45969 հեռախոսահամարով

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով