Ճանաչողական այց պարսիկ գրող, բանաստեղծ, կինոտեսաբան Մոսթաֆա Զամանի-Նիան թարգմանչուհի Արմենուշ Առաքելյանի ուղեկցությամբ

Ճանաչողական այցով Շիրակի մարզային գրադարանում է պարսիկ գրող, բանաստեղծ, կինոտեսաբան Մոսթաֆա Զամանի-Նիան թարգմանչուհի Արմենուշ Առաքելյանի ուղեկցությամբ:

Գրադարանի տնօրեն պրն.Գ.Ամիրյանի հետ զրույցից և գրադարանին պարսկերեն գիրք նվիրելուց հետո հյուրերը շրջեցին գրադարանի բաժիններում, օտարալեզու գրականության բաժնում ծանոթացան առկա պարսկերեն գրքերին, հետաքրքրությամբ դիտեցին “Վերնահարկ” սրահի Գյումրու արհեստների ու արվեստի և անվանի արվեստագետների մասին պատմող ցուցադրությունները:

Գրադարանից ստացած իր տպավորությունով հարգարժան հյուրը կիսվեց գրադարանի տպավորությունների տետրում. “ՈՒրախ եմ Շիրակի մարզի կենտրոնական գրադարան այցելելու համար,որն ինձ շատ տպաւորեց:Այսքա~ն կարգ ու կանոն և մաքրութիւն չէի սպասում տեսնել:Անչափ զգացված և շնորհակալ եմ պատասխանատու և տնօրէնների սիրալիր ու բարյացկամ վերաբերմունքի կապակցութեամբ: Յոյս ունեմ Թեհրան քաղաքում կարողանամ փոխարինել: Սիրով և հարգանքով “Մոսթաֆա Զամանի-Նիա” 20/11/2019 Գյումրի:

P.S.

Օրեր անց հարգարժան պարոն Մոստաֆա Զամանի-Նիան գրադարանին նվիրեց իր հեղինակած մի քանի պարսկերեն գրքեր ևս. պարսկերեն բանաստեղծությունների ժողովածուներ` «Դու ընդմիշտ հեռացել ես», «Կարոտում եմ քեզ», «Ֆարվարդին բնավայր» վեպը, Արմենուշ Առաքելյանի պարսկերեն թարգմանած Ժամանակակից հայկական սիրային երգերի ժողովածուն:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով