Հունվարի 20-ին ժամը 13:00-ին ներկայացվելու է Աննը Ֆրանկի հեղինակած «Հետնատունը» գիրքը օրիգինալից Աննա Մարիա Մատտաարի թարգմանությամբ

Գրադարանի նախաձեռնությամբ հասարակությանն է ներկայացվում Աննը Ֆրանկի մասին պատմող, Նիդերլանդներից ստացված, շրջիկ ցուցահանդեսը։

Աննըի դեսպանները ցուցահանդեսի հյուրերին կներկայացնեն Աննըի կենսագրությունն ու Հոլոքոստի պատմությունը, Աննըի հեղինակած «Հետնատունը» գիրքը։ Այնուհետ ներկաները կարող են դիտել «Աննը Ֆրանկի օրագիրը» ֆիլմը ու միասին ընթերցել գրքի տարբեր հատվածներ։

20-ից մինչև հունվարի 27-ը ցուցադրությունը բաց կլինի այցելուների համար։ Այդ օրերին գրադարանում նախատեսվում է կազմակերպել քննարկումներ , դեսպանների մասնակցությամբ, «Հետնատունը» գրքի, պատանիների խնդիրների, ցեղասպանությունների կանխարգելման, խտրականության հարցերի շուրջ։ Հրավիրում ենք բոլոր հետաքրքրվածներին։#ԱննըՖրանկ #ԱննաՖրանկ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով