«ՀՈՒՆԻՍԻ 1»

Հունիսի 1-ը հետաքրքիր ու բազմաբովանդակ անցավ Շիրակի մարզային գրադարանի փոքրիկ այցելուների համար:Գրադարանավարները ջանացել էին օրը գունագեղ ու հետաքրքիր դարձնել,գրադարանի մուտքը զարդարել գունագեղ փուչիկներով, որոնք օրվա վերջում նվիրեցին փոքրիկներին:Օրվա մի քանի տասնյակ այցելուների թվում նաև «Հայորդյաց տան» նախակրթարանի սաներն էին, գրադարանավարների երեխաներ:

Թումանյանի «Ծիտը», «Կացին ախպեր»,«Ճամփորդները» հեքիաթները փոքրիկների համար կարդացին գրադարանավար Մարինա Մկրտչյանը և ՀԳՄ Շիրակի բաժանմունքի անդամ Արմենուհի Մխիթարյանը գրադարանի, փոքրիկների համար նախատեսված, բացօթյա հեքիաթի անկյունում : Յուրաքանչյուր հեքիաթի ընթերցումից հետո հետաքրքիր էր լսել փոքրիկների կարծիքը հեքիաթների հերոսների մասին: Շատ տարբեր էին նաև հեքիաթի հերոսների գունավոր մատիտանկարները, որոնք երեխաները թղթին հանձնեցին գրադարանի ամառային բաց ընթերցասրահում: Օրվա ուրախ տրամադրության ապացույց են գրադարանի բակում երեխաների կատարած կավճանկարները:

Բոլոր երեխաներն իրավունք ունեն ապրելու գեղեցիկ միջավայրում, ունենալ հետաքրքիր ու բազմաբովանդակ առօրյա, պարզապես `լինել երջանիկ. այսպիսի մեկ օր են ցանկացել նվիրել երեխաներին մարզայինի գրադարանավարները:

   

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով