Հովհ.Թումանյանի 150-ամյակին նվիրված գրական ցերեկույթ

Հովհ.Թումանյանի 150-ամյակին նվիրված գրական ցերեկույթ էր կազմակերպել Շիրակի մարզի Հայկավանի հանայնքային գրադարանը: Ծրագրում` մեծ գրողի կենսագրության հակիրճ մանրամասներէ հաղորդեց գրադարանավարուհի Բ.Աճեմյանը, այնուհետ ներկայացվեցին բանաստեղծի քառյակներից, մտքերից, ապա գյուղի դպրոցի 6-րդ դասարանցիները ներկայացրեցին «Կիկոսի մահը» հեքիաթը: Ցերեկույթին մասնակցում էր նաև դպրոցականների պարի խումբը, որը հանդես եկավ հայկական ազգային պարերով: Միջոցառումն ամփոփեց Շիրակի մարզային գրադարանի փոխտնօրեն Գ.Գևորգյանը : Գրադարանավարին ուղղված խրախուսող խոսքով հանդես եկավ համայքի ղեկավարը, ով նաև աջակցել էր միջոցառման կազմակերպմանը:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով