Հովհ. Թումանյանի «Անուշ» պոեմի հիման վրա կոմպոզիտոր Ա. Տիգրանյանի համանուն օպերան :

Հովհ. Թումանյանի  «Անուշ» պոեմի հիման վրա կոմպոզիտոր Արմեն Տիգրանյանի գրած համանուն օպերան առաջին անգամ բեմադրվել է Ալեքսանդրապոլ քաղաքում /այժմ`Գյումրի/ 1912թ. օգոստոսի 4-ին, քաղաքային ժողովրդական տանը: Ա.Տիգրանյանը օպերայի և լիբրետոյի, և երաժշտության հեղինակն է: (Խորհրդային տարիներին շենքը ծառայել է որպես թատրոնի շենք, Շինարարների մշակույթի պալատ, այժմ վերակառուցվում է որպես Թումո ստեղծարար կենտրոն — ի դեպ մարզային գրադարանի հարևանությամբ):

Բեմադրությունն իրականացվել է սիրողական դերասանների մասնակցությամբ: Օպերայի գլխավոր հերոսների դերակատարներն էին գյումրեցիներ Շարա Տալյանը և Աննա Մարիկյանը: 12 երաժիշտներից կազմված նվագախմբում ( և երգչախմբում և մենակատարները) գերազանցապես դպրոցականներ են եղել:

Օպերայի առաջին բեմադրությանը ներկա է եղել նաև հեղինակը:
#Թումանյան150

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով