Հոկտեմբերի 9-ին Շիրակի մարզային գրադարանը հյուրընկալել էր իր գործընկերներին

Հոկտեմբերի 9-ին մարզային գրադարանը հյուընկալել էր Ամերիկյան դեսպանատան ռեսուրս կենտրոնի տնօրեն Ներսես Հայրապետյանին, Լոռու մարզային գրադարանի տնօրեն Կարինե Հակոբյանին, ավտոմատացման բաժնի վարիչ Անդրանիկ Հովհաննիսյանին, իրավաբան Արայիկ Ավագյանին : Անցկացված սեմինար-աշխատաժողովը , որը նվիրված էր գրադարաններում Վեբ կայքերի ստեղծմանը`անցավ շատ հետաքրքիր ձևաչափով. փոխադարձ հարցադրումների, հարց ու պատասխանի, միմյանց իմացածը լրացնելու, թեմայի շուրջ նոր մոտեցումների և կարծիքների համադրման մթնոլորտում: Շիրակի մարզային գրադարանի նորաբաց վեբ կայքը /shirak.reglib.am/ գործում է Ամերիկյան դեսպանատան աջակցությամբ և հովանավորությամբ:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով