Հոկտեմբերի 7 Գրադարանավարի օր

 

 

«Հոկտեմբերի 7 Գրադարանավարի օր»

Շիրակի մարզային գրադարանում հանդիսավորությամբ նշվեց գրադարանավարի մասնագիտական տոնը: Գրադարանավարներին տոնի առթիվ շնորհավորեցին Շիրակի փոխմարզպետ Վարդան Գրիգորյանը, Գյումրու համայնքապետի խորհրդական Հասմիկ Կիրակոսյանը, ով գրադարանի տնօրենին հանձնեց նաև համայնքապետի շնորհակալագիրը համատեղ աշխատանքի և համագործակցության համար: Գրադարանի երկու աշխատակցուհիների հանձնվեցին Շիրակի մարզպետի պատվոգրեր, համայնքային գրադարանների տնօրեններին` շնորհակալագրեր: Գրադարանի տնօրենի պատվոգրեր հանձնվեցին ավանդաբար ծննդյան հոբելյաններ նշող գրադարանավարներին: Խրախուսական պարգև- գրքեր հանձնվեցին նաև «Լավագույն ընթերցող» և «Գրադարանի բարեկամ» ճանաչված ընթերցողների: ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվոգրի են ներկայացվել մարզային գրադարանի մեկ աշխատակցուհի և շնորհակալագրի` համայնքային մեկ գրադարանի տնօրեն:

    

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով