ՀՀ-ում ԱՄԷ-ի դեսպան Ն․Գ․Մուհամմադ Իսա Ալ Զաաբին, դեսպանության հյուպատոս Ահլամ Ալ Սալամին և ԱՄԷ-ի համալսարանի դոկտոր Ահմադ Բին Սարայի այցը Շիրակի մարզային գրադարան

Շիրակի մարզային գրադարանում են աշխատանքային այցով Հայաստանում, Գյումրիում գտնվող ԱՄԷ-ի դեսպանության ներկայացուցիչները՝ արտակարգ եւ լիազոր դեսպան Մուհամմադ Ալ Զաաբին,ՀՀ-ում ԱՄԷ դեսպանության հյուպատոս Ահլամ Ալ-Սալամին, ԱՄԷ համալսարանի դոկտոր Համմադ Բի-Սարայը: Հյուրերը շրջեցին գրադարանում, ծանոթացան  նախորդ տարում արաբական «Կալիմաթ» հիմնադրամի կողմից Շիրակի մարզային գրադարանին  նվիրաբերված արաբական գրականության փոքրիկ գրադարանի հետ (300 գիրք): Դեսպանը մարզային գրադարանին նվիրեց Արաբական էմիրության մասին պատմական  մենագրություն, ասելով, որ ակնկալում է մշակութային փոխհարաբերությունների հետագա ամրապնդում, քանզի այցի նպատակը կրթական և մշակութային համագործակցության ամրապնդումն է երկու պետությունների միջև:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով