Հեռավոր Մուշ-2 թաղամասի №23 դպրոցի աշակերտների այցը

Գրադարանում թ.23դպրոցի 8-րդ Գ դասարանցիներն են,աշակերտական խորհրդի անդամները դասղեկ Ա.Բադասյանի և մաթեմատիկայի ուսուցչուհի Գ.Բադասյանի ուղեկցությամբ: Թեև դպրոցը գտնվում է քաղաքի հեռավոր թաղամասում`Մուշ 2-ում , դպրոցի շատ երեխաներ են օգտվում մարզային գրադարանից: Այցը կազմակերպվել էր գրադարանի ու գրքի նկատմամբ աշակերտների հետաքրքրությունը խթանելու նպատակով:Աշակերտները մանկապատանեկան բաժնի գրադարանավար Մ.Մկրտչյանի ուղեկցությամբ շրջեցին գրադարանի բաժիններում, ծանոթացան նրանց հավաքածուների առանձնահատկություններին, զրուցեցին գրադարանավարների հետ: Կարծում ենք այցի արձագանքը դպրոցականների կողմից չի ուշանա:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով